Քաղաքական 18:46 11/12/2013

Հ.Նաղդալյան. Այս բյուջեն բացառիկ է. ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու

«Պետական բյուջեի փաստաթղթի հիմնական առանձնահատկությունը, թերևս, այն է, որ դա կոնկրետ ժամանակահատվածում պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների առաջնահերթ լուծումներն առաջարկող քաղաքական փաստաթուղթ է: Իսկ Հայաստանի առջև այսօր ծառացած գլխավոր ներքին մարտահրավերը տնտեսական զարգացման, յուրաքանչյուր ընտանիքի համար արժանավայել ապրուստի միջոց, աշխատատեղեր ապահովելու գերխնդիրն է»,- ԱԺ-ում 2014թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս առանձնացրեց նախագծի առանձնահատկություններից մի քանիսը.


«Այս բյուջեն բացառիկ է՝ բյուջեի եկամուտների ձևավորման տեսակետից, որովհետև, երևի թե առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք հարկային եկամուտների բավական էական աճ ենք նախատեսում և դրան զուգահեռ չենք նախատեսում հարկային վարչարարության բեռի ավելացում: Սա նշանակում է, որ հարկային եկամուտների աճը կատարվելու է բացառապես ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, և արտադրության աճի հաշվին, այսինքն՝ տնտեսական զարգացման հաշվին: Պետք է ասենք, որ ընդհանուր առմամբ վերջին մի քանի տարիներին եկամտային մասի աճի շատ բարձր հանձնարարական է սահմանում պետական բյուջեի փաստաթուղթը, և այդ իմաստով հիշեցնեմ, որ 2012 թվականին 2011-ի նկատմամբ մենք ունեցել ենք 101 մլրդ դրամի աճ: 2013-ը 2012-ի նկատմամբ՝ 87,6 մլրդ դրամի աճ, իսկ 2014 թվականի համար ծրագրված բյուջետային եկամուտների ընդհանուր գումարը 9,96 տոկոսով կամ 102,8 մլրդ. դրամով ավելի է քան հաստատված էր 2013 թվականի պետական բյուջեով»,- նշեց փոխխոսնակը:

Սակայն տիկին Նաղդալյանն առավել կարևոր է համարում անդրադառնալ ծախսերի գերակայություններին, որոնց թվում առաջնահերթ է Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, հաջորդը՝ սոցիալական ոլորտը.
«Հատկապես կընդգծեմ նախատեսվող սոցիալական ծախսերի աճը ՀՆԱ-ում: Այսպես՝ 2014 թվականին պետական բյուջեի ամբողջ ծախսերի 47-ից ավելին կամ 586 մլրդ դրամը ծրագրվել է հատկացնել սոցիալ-մշակութային ճյուղերին կամ այլ կերպ ասած՝ ծախսեր մարդկային կապիտալում: Ընդ որում , կրթության ոլորտի ծախսերի աճը կկազմի 13 տոկոս, առողջապահությանը՝ 15 տոկոս, սոցիալական պաշտպանությանը՝ 20 տոկոս: Եվ սա այն պարագայում , երբ 2014 թ-ին պետական բյուջեի ծախսերի աճը 2013 թվականի հաստատվածի համեմատ կազմում է 8,1 տոկոս: Այսինքն՝ ընդհանուր ծախսերի մեջ առաջնային են սոցիալական ուղղվածության ծախսերը»,- թվարկեց նա:

Շարունակելով ելույթը Հ.Նաղդալյանն առանձնացրեց նաև այն հանգամանքը, որ այս տարի կառավարությունը մշակել է աշխատավարձի միասնական, համալիր քաղաքականություն, որի մասին խոսվում էր տարիներ շարունակ, և նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ աշխատանքի վճարման խնդրին տրվում է ամբողջական ու արմատական լուծում.

«Այս տարի կբարձրանա շուրջ 235 հազար մարդու աշխատավարձ, որն իր ծավալով աննախադեպ է: Մինչ օրս տարբեր լրատվական միջոցներում դեռ գնահատականներ են հնչում, թե պատգամավորները բարձրացրեցին իրենց աշխատավարձը, ուստի ընդգծեմ ևս մեկ անգամ՝ 131 պատգամավորի աշխատավարձ է բարձրանում: Բայց, դրա հետ միասին ուզում եմ մեր հանրությանը ևս մեկ անգամ իրազեկել, որ 235 հազար մարդ ընդհանուր թվով կօգտվեն աշխատավարձի բարձրացման այս համակարգից, այդ թվում՝ առողջապահության ոլորտում, որտեղ մենք ունենք ամենացածր աշխատավարձներից մեկը, հատկապես պոլիկլինիկական բժիշկների մեջ, որտեղ որակյալ մասնագետները, որոնք գործ ունեն մարդկանց կյանքի, առողջության հետ և ընդամենը 35-ից 50 հազար դրամ աշխատավարձ էին ստանում: Բժշկական անձնակազմի աշխատավարձը բարձրացվելու է միջինում 53 տոկոսով: Վարչական անձնակազմի աշխատավարձը 33 տոկոսով: Մոտավորապես 13 տոկոսով սպասարկող և միջին անձնակազմի աշխատավարձն է բարձրանալու: Կրթության ոլորտում 19,1 տոկոս աճ ունենք միջին աշխատավարձների, ամենացածր աշխատավարձը, որն ուներ սպասարկող անձնակազմը, բարձրանալու է 57 տոկոսով»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Ինչ վերաբերում է աշխատանքային կենսաթոշակներին, ապա Հ.Նաղդալյանը նշեց, որ այստեղ միջին աճը կազմում է 15 տոկոս, ինչի արդյունքում կենսաթոշակների միջին հաշվարկային չափը կկազմի 36 հազար դրամ՝ 2013 թ-ի 31հազար դրամի դեպքում.

«Ընդ որում, բարձրացումը պայմանավորված է թե հիմնական կենսաթոշակի չափի, և թե աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի 20 տոկոսով: Եվ խնդիրը դրված է այնպես, որ ցածր կենսաթոշակ ունեցողների աճը ավելի բարձր, արագընթաց տեմպերով կատարվի. օրինակ, բարձր՝ 93 հազար և ավել, կենսաթոշակ ունեցողների աշխատավարձը չի աճելու, այլ աճելու է ցածր չափերի կենսաթոշակ ունեցողներինը»:

ԱԺ փոխխոսնակն իր ելույթը ամփոփեց. «Այս ամենից ելնելով՝ Հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկում 2014թ. բյուջեի նախագծին»:

Նշենք, որ վաղը սպասվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եզրափակիչ ելույթը ու կկազմակերպվի պետբյուջեի նախագծի քվեարկություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. Փաշինյանը՝ համընդհանուր հայտարարագրման մասին
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}