Լեհաստանի ԱԳՆ. Վաղ է խոսել Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին
Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին խոսելը դեռևս վաղ է: «Իտար տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Լեհաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարչին Վոյչեխովսկին:
«Մենք վերլուծում ենք վիճակը և ակնկալում ենք համաձայնություն և երկխոսություն»,- նշել է Մ. Վոյչեխովսկին:
Վերջինս նշել է, թե պաշտոնական Վարշավան վստահում է Ուկրաինայի վարչապետի և Ներքին գործերի նախարարի այն հայտարարությանը, ցուցարարների նկատմամբ ուժ չի կիրառվի, սակայն ակնակալում է կոնկետ քայլեր:
Նշենք, որ երեքշաթբի լույս չորեշքաբթի գիշերը իրավապահները «Եվրամայդանի» ցուցարարներին հետ են մղել Կիևի կենտրոնական հրապարակից:
Այս կապակցությամբ երկրում Ուկրաինայի դեսպան Մարկիյան Մալսկին կանչվել է արտգործնախարարություն: Այս այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր նույն Մարչին Վոյչեխովսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա