Աննա Աղաջանյանը նշանակվել է Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աննա Աղաջանյանին Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Աննա Աղաջանյանին նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա)»:
Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան