Նիկարագուայի խորհրդարանը կարող է վերացնել նախագահի վերընտրության սահմանափակումը
Նիկարագուայի խորհրդարանը` ազգային ասամբլեան, նախօրեին հաստատել է երկրի Սահմանադրության մեջ կատարվելիք ուղղումների վերաբերյալ օրինագիծը, ըստ որի վերացվում է պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու սահմանափակումը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների հայաձայն երկրի գլխավոր օրեքում փոփխությու կատարելու նախձեռնությունը պատկանում է նախագահ Դանիել Օրտեգային:
Օրինագծի վերջնական հաստատման դեպքում Օրտեգան կկարողանա մասնակցել 2016թ. կայանլիք նախագահական ընտրություններին:
2012թ. հունվարին նա երրորդ անգամ ստանձնել է նախագահի ղեկավարի պաշտոնը: Առաջին անգամ Օրտեգան նախագահական աթոռը զբաղեցրել է 1985թ.: Պարտություն կրելով 1990թ. ընտրություններում՝ Օրտեգան իշխանության է վերադարձել միայն 2006թ.:
Երկրի Սահմանադրությունը թույլ չէր տալիս նրան առաջադրվել երկրորդ անգամ, սակայն այս դրույթը շրջանցվել է Գերագույն դատարանի վճռի շնորհիվ: Դա իր հերթին առաջ է բերել ընդդիմության և միջազգային հանրության դժգոհությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա