Նոր բացահայտումներ ադրբեջանական SOCAR նավթային ընկերության և Անար Ալիևի մասին. Global Witness-ի զեկույցը
Ադրբեջանի նավթային արդյունաբերության մասին հրապարակված նոր զեկույցը բացահայտումներ է կատարում, թե ինչպես են միլիոնավոր նավթադոլարներ հայտնվում անհայտ ծագմամբ մասնավոր ընկերությունների ձեռքում, որոնք անուղղակիորեն համագործակցում են կառավարության վերահսկողության տակ գտնվող պետական նավթային ընկերության հետ:
Լոնդոնում գործող Global Witness ոչ պետական կազմակեպության դեկտեմբերի 10-ին հրապարակած զեկույցում ներկայացված են Ադրբեջանի նավթային արդյունաբերության մեջ բազմաթիվ անհայտ ծագմամբ կազմակերպությունների գործունեության մանրամասները, որոնց միջոցով դրանք կուտակում են միլիոնավոր դոլարներ:
«Ադրբեջանի նավթային տնտեսության մեջ ներկայացված են մի շարք անհայտ մասնավոր կազմակերպություններ և անհայտ անձինք, որոնց մասին հրապարակային տեղեկատվությունը բացակայում է», - զեկույցում գրում է առաջատար փորձագետ Թոմ Մեյնը:
Զեկույցում մանրամասնորեն ներկայացված է մասնավորապես մեկ անձի գործունեության մանրամասները: Դա 35-ամյա Ամար Ալիևն է` ադրբեջանցի գործարար, ով ստեղծել է մի քանի օֆշորային կազմակերպություններ, որոնք ադրբեջանական պետական նավթային ընկերության` SOCAR-ի հետ ունեն կամ պայմանագրեր կամ մասնակից են համատեղ ձեռնարկություններում:
Այդ կազմակերպությունները զբաղված են մի շարք ծառայությունների տրամադրմամբ և իրականացնում են այնպիսի գործունեություն, որոնք չի կարող իրագործել SOCAR-ը: Իսկ դրանց հիմնադիր Անար Ալիևը (թեպետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեած նույն ազգանվանը` ազգակցական կապեր դեռ բացահայտված չեն) մինչ այդ կազմակերպությունների հիմնումը նավթային բիզնեսում փորձ չի ունեցել:
Global Witness-ը իր զեկույցում ցույց է տվել, որ 2007-2012թթ.-ի ընթացքում այդ օֆշորային կազմակերպությունները SOCAR ընկերության հետ ներգրավված են եղել շուրջ 48 համատեղ ձեռնարկությունների, ապրանքներիի բաշխման պայմանագրերի կամ համաձայնագրերի մեջ: Այդկերպ Անար Ալիևը ներդրած ընդամենը 5 մլն դոլարի շնորհիվ կարճ ժամանակում վաստակում է 150 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա