Ամանորյա ակցիա «ԱրմենՏել» ընկերության կողմից. 2014 անվճար ներցանցային րոպե կամ 2014 մեգաբայթ՝ նվեր
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline շարժական կապի կանխավճարային և հետվճարային համակարգերի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար Ամանորյա ակցիայի անցկացման մասին։ Ակցիայի շրջանակում մինչև 2014թ–ի հունվարի 15-ը, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում բջջային հեռախոս ձեռք բերելու դեպքում ընկերությունը բաժանորդին կնվիրի 2014 անվճար ներցանցային րոպե կամ 2014 մեգաբայթ, որոնք կարելի է օգտագործել ակտիվացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում։
«Ամանորի նախաշեմին մենք ավելացրել ենք հեռախոսների տեսակները Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում և որոշել ենք մատուցել յուրահատուկ նվեր շարժական կապի բաժանորդներին։ Գնելով հեռախոս՝ բաժանորդը նվեր կստանա անվճար ներցանցային րոպեներ կամ մեգաբայթեր։ Ընկերության անունից ի սրտե շնորհավորում եմ մեր բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ, որ նրանք առավելագույնս գոհ լինեն մեր պարզ և հասարակ ծառայություններից, որոնք ստեղծված են հատուկ իրենց համար», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ծառայության, ինչպես նաև հեռախոսների տեսակների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ www.beeline.am կայք։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան