Չի բացառվում, որ Հայաստանը նորից ընդգրկվի «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց, որ Հայաստանը հետագայում նորից ընդգրկվի «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում: «Եթե ոչ այս տարի, միգուցե հետագայում հնարավոր է Հայաստանն ընդգրկվի «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում»,- նշեց նա:
Ք.Հիլիարդի խոսքերով` Հայաստանն արդեն համապատասխանում է երկրորդ պայմանագրի համար մրցակցելու պայմաններին, պարզապես խնդիրը նրանում է, որ Հայաստանը մրցակցության մեջ է այն երկրների հետ, որոնց վարկանիշները կամ չափանիշները ինչ-որ չափով ավելի բարձր են, քան Հայաստանինն է:
«Ամեն դեպքում գտնում ենք, որ Հայաստանը կարող է մրցակցել: Այս տարվա համար այդքան էլ լավատես չեմ, որքան էլ կցանկանայի, բայց հաջորդ տարվա համար լավատես եմ»,- ասաց Ք.Հիլիարդը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում