Սումգայիթում վահաբիտների և Ադրբեջանի անվտանգության ուժերի միջև բախում է տեղի ունեցել. կան վիրավորներ
Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում մի խումբ զինված մարդկանց և ոստիկանության միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես նշում է «ԱՊԱ» ադրբեջանական լրատվական գործակալությունը, փոխհրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի 10-րդ թաղամասում, «Սոլտան» շուկայի մոտ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկ ծառայության ջոկատները: Փոխհրաձգության արդյունքում զինված խմբավորման կողմից կան վիրավորներ: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, ասվում է հոդվածում:
Գործակալությունը նաև նշում է փոխհրաձգության արդյունքում վիրավորվածների անունները: Նրանք են` Անար Ռագիմովը (1982թ.), Էլմար Մամեդլին (1976թ.) և Էլնյուր Նազարալիևը (1988թ.):
Ինչպես նշել է Սումգայիթի քաղաքային հիվանդանոցի բժիշկ Նադրի Թեքվելին, վիրավորները հիվանդանոց են բերվել ծանր վնասվածքներով: Բժիշկը նրանց վիճակը գնահատել է միջին ծանրության:
«ԱՊԱ»-ն ընդգծում է, որ գործողությունները իրականացվել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության և Սումգայիթ քաղաքի ոստիկանության կողմից:
Ինչպես իր հերթին նշում է ադրբեջանական «Հաքքին.ազ» կայքը, փոխհրաձգությունը տեղի է ունեցել վահաբիտների և անվտանգության ուժերի միջև:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ոստիկանության և զինված խմբավորումների միջև, ում ԶԼՄ-ները վահաբիտներ են անվանել, փոխհրաձգություն է տեղի ունեցել: Նույն օրը ոստիկանները ձերբակալել են Գուսար քաղաքի բնակիչ Էդիկ Ռուստամովին, ով նրանց անտառ էր բերել ցույց տալու, թե որտեղ են թաքնված փողերը: Անտառում փոխհրաձգություն է սկսվել, որի ընթացքում զոհվել է ոստիկանության պետ Հալիբ Ալիևը, իսկ ևս 3 ոստիկաններ` Մեվլուդ Ալիևը, Ջամիլ Նասիրովը և Գուսար քաղաքի շրջանային ոստիկանության պետի տեղակալ Մուհամեդ Իբրահիմովը ստացել են վնասվածքներ:
Այս ամենից հետո Ադրբեջանի անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել փոխհրաձգության մասնակիցների դեմ, որի արդյունքում բոլոր կասկածյալները մահացել են: Ադրբեջանի անվտանգության ուժերը հավաստիացնում են, որ նրանք իրենք իրենց պայթեցրել են նռնակներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա