«Miami Herald». Նայելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկարներին հասկանում ես. դևերը մարդկանց սրտերը կոտրել են
«Miami Herald» պարբերականը տպագրել է «Հայոց ցեղասպանության որբերը պատմում են Թուրքիայում հայերի ողբերգական պատմությունները» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Շատ ամերիկացիներ անգամ քարտեզի վրա չեն կարող գտնել որտեղ է Հայաստանը: Սա մի փոքրիկ երկիր է, որը 20-րդ դարում ամենասարասփելի իրադարձության ակնատեսն է եղել՝ Ցեղասպանություն, որը տեղի է ունեցել գերեթե 100 տարի առաջ:
Ցեղասպանության որբերի վերաբերյալ վավերագարական անդրադարձը, մի պատմություն է, որը պետք է լայն տարածում գտնի: Սա ոչ միայն սովորական պատմություն է, որը պետք է պատմել: Քրիստոնյա հայերը դարերի ընթացքում «կանգնած են եղել իսլամիսատական Թուրքիայի և նրանց օսմանյան առաջնորդների կայսրական ձգտումների կոկորդում:
Իսկ ի՞նչն է պատաճառը, որ Թուրքիան սկսեց սպանել հայերին անհասկանալի է, միգուցե աշխարհաքաղաքական մանևրման լաբիրինթոսում խճճվել էր:
Չնայած մինչ այսօր Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, նրանք սկզբում «մաքրել են» հայ տամարդկանց, ովքեր կարող էին դիմադրություն ցուցաբերել, իսկ հետո էլ անցել կանանց և երեխաներին: Երբ ամեն ինչ ավարտվեց, հայ բնակչության գրեթե երրորդ քառորդի դիակներն էին մնացել և սա բացառապես ամբողջ ժողովրդի ցեղասպանություն է:
Կանայք, երեխաները ոտաբոբիկ քայլում էին անապատի միջով և նրանց, ինչպես կենդանիների, քշում էին դեպի արևելք՝ դեպի ամուլ տարածաշրջան, որը հայտնի է որպես Դերզոր:
Գեղեցիկ աղջիկներն իրենց դեմքերը ցեխով էին պատում, որպեսզի կարողանային խուսափել բռանաբարության «համաճարակից»: Մի քանի երեխաների, ովքեր չէին զոհվել, ուղարկել են «թրքացման կենտրոններ», որտեղ նրանք նոր լեզու և կրոն էին սովորում, նրանց անուները էլ փոխվում էր, հետո տեղափոխվում էին մանկատներ: Մանկատների ներսում կյանքը ծանր էր:
Ամենաազդեցիկ նկարը հայ կնոջ նկարն է, ով մոտենում էր Դերզորին, մի երեխան մեջքից կառչած, մյուսն էլ հետևում է և մանուկն էլ գրկին: Նրանց աչքերում առկա է հետապնդում, տառապանք: Նրանց տեսքը շատ հայտնի է: Եվ դու հասկանում ես, որ նրանց առաջ էլ ես տեսել՝ Օսվենցիմում, Կամբոջայում, Ռուանդայում՝ ամենուր, որտեղ դևերը մարդկանց սրտերը ազատ կերպով կոտրում են»: