Մարկարով. ՀՀ-ի բնակչության մեծ մասի կարծիքով ավելի կարևոր է գազի գնի պահպանումը
«Ի՞նչ կարող է տալ Հայաստանը Մաքսային միությանը: Շատ է հնչում նման հարց հենց ռուս քաղաքագետների կողմից: Հնարավոր պատասխաններից մեկը կարող է լինել՝ Հայաստանի մասնակցությունը քաղաքական երանգներով տնտեսական ձևի համագործակցային պռոեկտը դարձնում է ավելի հետաքրքիր, ինչպես նաև՝ տալիս է զարգացման հեռանկարներ»,- Կովկասի ինստիտուտում կայացած բաց հասարակական բանավեճի ժամանակ նման դիտարկում արեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը:
Խոսելով Ասոցացման համաձայնագրի ու Մաքսային միության մասին, նա նշեց, որ Հայաստանի բնակչության մեծ մասի կարծիքով ավելի կարևոր է գազի գնի պահպանումը, քան ինչ-որ ոչ այնքան տեսանելի ու հեռու գտնվող բարիքները:
Նրա ներկայացրած սոցհարցման տվյալների համաձայն, հարցվածների մեծ մասը ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ, արդյունաբերության ոլորտում նույնպես նախընտրում են ՌԴ-ի հետ համագործակցել, մինչդեռ մարդու իրավունքների, գիտության ոլորտում՝ Եվրամիության: