Գրող Լևոն Խեչոյանին օգնելու ուղղությամբ մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում
Մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում, ջանքեր է ներդնում գրող Լևոն Խեչոյանին օգնելու ուղղությամբ, մասնավորապես՝ փորձում է ինչ-որ ձևով աջակցել գրողին Գերմանիայից Հայաստան տեղափոխելու հարցում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին պետ Ալլա Սերոբյանը:
Հիշեցնենք, որ գրող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է, նրան Գերմանիայից տեղափոխելու համար գումար է անհրաժեշտ: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է:
Նախորդող հրապարակում՝
Լևոն Խեչոյանին Գերմանիայից տեղափոխելու համար գումար է անհրաժեշտ. Նրա վիճակը ծանր է