«Al-monitor». Յուրաքանչյուր հայի համար Թուրքիայի հետ բարեկամության միակ ուղին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է
«Al-monitor» պարբերականը տպագրել է հոդված` «Թուրքիան ձեռքը երկարացնում է, սակայն ներողություն չի խնդրում Հայաստանից» խորագրով:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Թուրքիան և Հայաստանը 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություններ, որոնց նպատակն էր կարգավորել հարաբերությունները: Հայաստանում Սահմանադրական դատարանը հավանություն տվեց հայ-թուրքական արձանագրություններին նախքան խորհրդարանի կողմից վավերացումը: Սակայն Թուրքիան այս առումով ոչ մի քայլ չձեռնարկեց:
«Մենք բաց ենք ստեղծագործական գաղափարների հարցում, որը տարածաշրջանային խաղաղության համար ճանապարհ կհարթի», -նշել է Թուրքիայի դիվանագետներից մեկն ու ընդգծել, որ յուրաքանչյուր քայլ քննարկվում է Արբեջանի հետ և 2009թ. արձանագրությունների ձախողման պատճառը Ադրբեջանի կոշտ առարկություններն էին:
Յուրքանչյուր հայի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի հետ բարեկամության միակ ուղին է, մինչդեռ Թուրքիան ջանքեր է գործադրում այլ ճանապարհով հասնել դրան:
Դավութօղլուի Հայաստան կատարած այցը հաջողություն հասնելու քիչ հնարավորություն ունի: Նախաձեռնությունն, անկասկած, 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, ճնշումներին հակազդելու քայլ էր:
Երևանն անվտանգության հարցում ամբողոջովին հենվել է Ռուսաստանի վրա. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը երկարաձգելով մինչև 2044թ. և որոշել է միանալ Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը:
2009թ արձանագրությունները վերականգնում, կարծես թե, դժվար տեղի ունենա: Ցավալի է, որ 2015-ին ընդառաջ հայ-թուրքական հարաբերությունների հարցում արգելքը մեծանում է՝ մրցակցելով Արարատի Լեռան բարձրության հետ»: