«Ֆորում 18». Ադրբեջանական կառավարությունը չի պաշտպանում կրոնական փոքրամասնությունների իրավունքները
Ադրբեջանի հյուսիսային քաղաքներից մեկում յոթ Եհովայի վկաներ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ուսուցչի մեկ տարվա աշխատավարձի չափով տուգանք են վճարել կրոնի ազատության իրենց իրավունքը կիրառելու համար, ասվում է «Ֆորում 18» միջազգային կազմակերպության կայքում:
Ինչպես նշվում է հոդվածում, Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Եհովայի վկաների բնակարան, առգրավել է գրքեր, ներառյալ աստվածաշունչ, գումար, ինչպես նաև բժշկական և ֆինանսական փաստաթղթեր: Խախտելով օրենքը` ոստիկանությունը այդ բռնագրավումների մասին քաղաքացիներին ոչ մի փաստաթուղթ չի տրամադրել:
Ոստիկանությունը ընտանիքի անդամներին 12 ժամ պահել է բաժանմունքում` հայտարարելով, թե նրանք ահաբեկիչներ են: Իրավապահ մարմինները կալանավորների վրա ճնշում են գործադրել` նրանցից պահանջելով, որ հետ կանգնեն իրենց հավատքից:
Ինչպես ասվում է նյութում, նմանատիպ դեպք գրանցվել էր նաև 2012թ.-ի մայիսին, երբ Բաքու քաղաքի մի մուսուլման Զեկա Միրաղաևը, տեղական դատարաններում չկարողանալով ապացուցել, որ 2012թ.-ի մայիսին Ազգային անվտանգության նախարարության գաղտնի ոստիկանների իր տուն ներխուժումը և ունեցվածքի բռագրավումը անօրինական է եղել, որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ես ուզում եմ, որ կառավարությունը պաշտպանի իմ իրավունքերը, այլ ոչ թե խախտի», - ասել էր Զեկա Միրագաևը «Forum 18» -ին:
Մեկ այլ դեպք գրանցվել է Ադրբեջանի հարավային Լերիկ շրջանի Պեշտատուկ գյուղում, որտեղ ոստիկանները քանդել են գյուղացիների կողմից կառուցված մզկիթը, նշում է հեղինակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Կրոնի ազատության մասին» զեկույցում ասվում է, որ չնայած Ադրբեջանի սահմանադրությունը նախատեսում է կրոնի ազատություն, իրականում իշխանությունների վարած քաղաքականությունը և օրենքները սահմանափակում են: 2011թ.-ին Ադրբեջանի իշխանությունը ներխուժել է մի քանի կրոնական համայնքներ, բռնագրավել է կրոնական բնույթի նյութեր, ինչպես նաև հետապնդել և ձերբակալել է մուսուլմանական և քրիստոնեական համայքներին պատկանող մարդկանց:
Բացի այդ, կրոնական խմբերը գրանցում ստանալու համար բազմաթիվ անիրականանալի պահանջներ պետք է հաղթահարեն: Գրանցման գործընթացը հենց ինքնին գործիք է, որը պետությունը օգտագործում է անցանկալի կրոնական խմբավորումների դեմ: Այն խմբերն էլ, որոնք առանց գրանցման են գործում, ենթարկվում են իշխանությունների կողմից հետապնդումների, ներառյալ գումարների բռնագրավում և դատական գործ, ասվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան