Ադրբեջանի վարչապետը չի մասնակցել Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված արարողությանը
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն առողջական լուրջ խնդիրներ ունի: Երեկ նա չի մասնակցել նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվան 10-ամյա տարելիցին նվիրված արարողությանը:
Երկրի երկրորդ դեմքի առողջական վիճակի կտրուկ վատանալու, փաստացի աշխատունակությունը կորցնելու մասին տեղեկությունները «Azpolitika.info» կայքը ստացել էր դեռևս մի քանի օր առաջ: Փետրվարի 26-ին կլրանա Արթուր Ռասիզադեի 79 տարին: Երրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո Իլհամ Ալիևը, հակառակ բոլոր կանխատեսումներին, նրան կրկին նշանակեց վարչապետի պաշտոնում:
Որոշ տեղեկությունների համաձայն, նման նշանակումը հարկադրված քայլ էր նախագահի կողմից՝ կառավարությունում նոր վարչապետի անձի հարցում փոխզիջման հասնելու անհնարինության պատճառով: Սակայն Ռասիզադեն ֆիզիկապես անկարող է մնալ այդ պաշտոնում, և նոր վարչապետի փնտրտուքները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում