Կայացել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներորդ նիստը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ: «Ընտրական համակարգին ներկայացվող սահմանադրական պահանջները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին, տեղեկաղնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: