Հարցազրույցներ 15:42 13/12/2013

Գ. Մինասյան. Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձախողվել է

 Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏԿ) գագաթաժողովին դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև ՍԾՏԿ Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Գագաթնաժողովի կարևոր դրվագներից մեկը` դրան Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունն էր, որի այցի ու դրա արդյունքների շուրջ Panorama.am-ը զրուցեց Գագիկ Մինասյանի հետ:

-Պարոն Մինասյան, հայ-թուրքական հարաբերությունների այս փուլում, ինչ նպատակներ էր հետապնդում թուրքական կողմը` ԱԳ նախարարի մակարդակով ներկայանալով գագաթաժողովին:

-Հասկանալու համար, թե ինչով էր կարևոր Հայաստան կատարած այցի արդյունավետությունը Թուրքիայի համար, պետք է նայել, թե ինչ իրավիճակում է հայտնվել Թուրքիան: Գարնանն այնտեղ տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որի ժամանակ Թուրքիայի ներկայիս իշխող քաղաքական ուժի շանսերը բավականին համեստ են: Խնդիրը վերաբերում է ոչ միայն արտաքին քաղաքականության բացարձակ ձախողմանը, այլ այն խնդիրներին, որոնք առկա են թուրքական հասարակության ներսում: Խոսքը հատկապես վերաբերում է ընթացիկ տարում, Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ներկայացուցիչների նկատմամբ անհամարժեք ուժի կիրառմանը ու դրա հետևանքով առաջ եկած խնդիրներին:

Այս տեսանկյունից, նվազագույնը ներքին լսարանին դրական մեսիջներ փոխանցելու համար անհրաժեշտ էր գոնե մեկ ուղղությամբ որևէ դրական արդյունք ցույց տալ:

Այս գործոնները հաշվի առնելով, առավել պարզ է դառնում, թե ինչու էր Թուրքիայի ԱԳ նախարարևը փորձում մեծ շուք հաղորդել իր այցին և պատահական չէր, որ Դավութօղլուն Երևան էր ժամանել բավականին մեծ շքախմբով, որի մեջ մեծ թվով լրագրողներ կային: ՀՀ ԱԳՆ մոտեցումն առ այն, որ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ կարող է գրանցվել միայն այն դեպքում, եթե թուրքական կողմը շարժվի երկկողմ ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն հարիր պահվածքով, լրիվությամբ համարժեք է ստեղծված իրավիճակին:

Երկու երկրների միջև հանդիպում իհարկե կայացավ, սակայն նմանատիպ հանդիպումներ տեղի ունեցան նաև կազմակերպության անդամ մյուս երկրների ներկայացուցիչների հետ:

-Ինչով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Ա. Դավութօղլուն մամուլի ասուլիս տվեց միայն թուրք լրագրողների համար:

-Թուրքիայի ԱԳ նախարարը տեսնելով, որ իր ակնկալիքները չեն արդարանում ու իր այցին մեծ շուք չի հաղորդվում` գնաց մամուլի ասուլիս տալու ճանապարհով, ընդ որում` նա խուսափեց հայ լրագրողների հարցերից` խուսափելով այնպիսի հարցադրումներից, որոնք կընդգծեի թուրքական դիվանագիտության ֆիասկոն:

-Ինչպես կգնահատեք Դավութօղլուի` հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Երևանում հնչեցրած հայտարարությունները:

-Միակ դրական բանը, որն առկա էր նրա հայտարարություններում այն է, որ Դավութօղլուի խոսքում բացակայում էր նախապայմանների առաջ քաշումը, մասնավորապես, հարաբերությունների կարգավորման հիմքում վերջինս ինչպես նախորդ դեպքերում չընդգծեց արցախյան որոշ շրջանների վերադարձի հարցը:

-Ինչով եք պայմանավորում այն հանգամանքը, որ ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Դավութօղլուն Երևանում, այնուամենայնիվ, խոսել է հայկական զորքերի, որոշ արցախյան շրջաններից դուրս բերելու մասին:

-Դավութօղլուն նման բան չի հայտարարել, ինչպես է ստացվում, որ հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ Դավութօղլուն նախապայմաններ առաջ չի քաշել ու միայն ադրբեջանական լրատվամիջոցները հակառակն են պնդում
Դա չափազանց բնութագրական է այն վիճակին, որում պահում է սուլթանական իշխանությունը ադրբեջանական հասարակությանը: Ադրբեջանը հին միֆերի վերակենդանացման է տանում` պնդելով, թե իբր Դավութօղուն նախապայմաններ է առաջ քաշել: Ադրբեջանի իշխանությունը շարունակում է պատրատնքների մեջ պահել իր հասարակությանը: Սա մի օր պոռթկում է առաջացնելու Ադրբեջանում ու վախենալով դրանից իշխանությունը շարունակում է թմբիրի մեջ պահել իր հասարակությանը:

Դավութօղլուի այցի ֆոնին տեղեկություններ շրջանառվեց ԱՄՆ պետքարտուղարի` Երևան այցելելու մասին: Արդյոք փոխկապակցվածություն եք տեսնում ԱՄՆ պետքարտուղարի այցի ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջև:

-Հատկապես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ֆոնին ԱՄՆ-ի ու Եվրոպայի մոտեցումներում փոփոխություններ են ակնկալվում: ԱՄՆ պետքարտուղարի այցը պարզորոշ կերպով ցույց կտա, որ առանց նախապայմանների, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացն ԱՄՆ քաղաքականության առաջնայնություններից է և Վաշինգթոնը շարունակելու է ջանքերը` գործընթացն իր տրամաբանական լուծմանը հասցնելու հարցում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}