«Սիվիլիթասն» ընդլայնվում է
«Սիվիլիթաս» հիմնադրամը, որի ստեղծումը կապվում է Վարդան Օսկանյանի անվան հետ, «փողերի լվացման» գործից հետո այլևս նախկին աշխույժը չէ: Այդ աշխուժությունը, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, փոխանցվել է Ստամբուլում վերջերս հիմնադրված նոր, ավելի մեծ գրասենյակին, ևս մեկ գրասենյակ առաջիկայում կհիմնադրվի Թբիլիսիում` տեղեկացրել է «Հրապարակ»-ի զրուցակիցը:
«Հիշեցնենք, որ պատգամավոր դառնալուց հետո Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դադարեցնում է «Սիվիլիթասում» իր գործունեությունը` մնալով ընդամենը հիմնադրամի պատվո խորհրդի անդամ: Ի դեպ, այս օրերին Բրյուսելում գտնվող Օսկանյանը բանակցում է Եվրոպայի ռեֆորմիստների և պահպանողականների կուսակցության հետ ԲՀԿ անդամակցության շուրջ: Հիշեցնենք, որ վերջերս այդ կուսակցությանն է անդամակցել նաև Էրդողանի կուսակցությունը` դուրս գալով ԵԺԿ-ից, որպեսզի առավել փոքրաթիվ ԵՌՊ-ում ունենա իշխող դերակատարություն և առաջիկա նախագահական ընտրություններում, որով Թուրքիան վարչական համակարգից անցում է կատարում նախագահականի, եվրոպական այդ կուսակցությունը գործուն աջակցություն հանդես բերի»,-գրել է թերթը: