«Կամ մահ, կամ արդարություն». դատապարտյալն 32 օր հացադուլի մեջ է
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը, ով մեղադրվում է Գյումրու շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցնելու համար և դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, չի դադարեցրել հացադուլը:
Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է վերջինիս հայրը՝ Արամայիս Կարապետյանը և հավելել, որ իր որդին արդեն 32 օր է, գտնվում է հացադուլի մեջ և չի դադարեցնի, մինչև ՀՀ դատախազությունից և Շիրակի մարզի դատախազությունից չպատասխանեն իր դիմումին: Ըստ նրա, որդին՝ Արտակ Կարապետյանը, հայտարարել է. «Կամ մահ, կամ արդարություն»: