Սկանդալ՝ ՀԱԿ-ում. Լևոն Զուրաբյանին մեղադրում են համասեռամոլներին աջակցելու մեջ
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀԱԿ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի՝ դեկտեմբերի 10-ի երթից հետո շարունակական սկանդալներ են տեղի ունենում Լևոն Զուրաբյանի և ՀԱԿ երիտասարդական ակտիվիստների միջև։ Պատճառն այն է, որ երթի մեկնարկին նրանք մոտեցել էին Զուրաբյանին՝ առաջարկելով արգելել համասեռամոլների ծիածանագույն դրոշով խմբակի մասնացկությունը երթին, սակայն Զուրաբյանն ասել էր, որ Մարդու իրավունքների օրը չի կարելի նրանց իրավունքները խախտել։
Բնականաբար, դրանից ակտիվիստները դժգոհ են մնացել, և արդեն երթից հետո սկանդալներ են եղել ՀԱԿ գրասենյակում, ուր այդ երիտասարդները շարունակ մեղադրում են ՀԱԿ խմբակցության ղեկավարին, որ իր «փափկության» պատճառով բոլորով միասին լրիվ խայտառակ են եղել»: