Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները
Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները, այդ թվում և՝ առաջին անհրաժեշտության մթերքների՝ ձեթի, շաքարավազի, թռչնամսի։
Այդ փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ասելով «Այո, դա հնարավոր սցենար է, և դրանք սպասվող վնասներն են»։ Սակայն նա նաև հավելել է, թե ՄՄ-ին անդամակցելու օգուտները կգերազանցեն սպասվող վնասները։ Նախարարը նշել է, թե ամբողջովին կանխատեսելի չեն ՄՄ-ի ռիսկերն ու խոչընդոտները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։