Վարչապետը հանձնարարել է շտապ լուծել Լևոն Խեչոյանի տեղափոխման հարցը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆինանսների և Առողջապահության նախարարություններին հանձնարարել է շտապ լուծել գրող Լևոն Խեչոյանին Գերմանիայից տեղափոխելու հարցը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարականի հիման վրա նախարարությունը 8 մլն դրամ է փոխանցել Խեչոյանի տեղափոխման ծախսը հոգալու համար: Ավելի վաղ Մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ քայլեր է ձեռնարկում, ջանքեր է ներդնում գրող Լևոն Խեչոյանին օգնելու ուղղությամբ:
Ինչպես հայտնել էինք, գրող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է, նրան Գերմանիայից տեղափոխելու համար գումար է անհրաժեշտ: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է:
Նախորդիվ`
Գրող Լևոն Խեչոյանին օգնելու ուղղությամբ մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան