Ա. Լիբերման. 2014թ.-ին Իսրայելի և Մաքսային միության միջև կստորագրվի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր
2014թ.-ին կմշակվի և կստորագրվի Իսրայելի և Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը:
Աղբյուրը հայտնում է, որ այս շաբաթ Իսրայելի արգործնախարարը այցելել է Մոսկվա, որտեղ մասնակցել է ռուս-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի նիստին՝ որպես նախագահող:
«Միասնական առևտրային տարածության, ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը պետք է ազդակ հաղորդի գործարար հանրույթին, որ Իսրայելի և Ռուսաստանի միջև գործընկերային հարաբերությունները շատ դրական են գնահատվում, քանի որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն արտացոլում է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը»,- հավելել է Իսրայելի ԱԳ նախարարը:
Նշենք, որ Իսրայելը 2000թ.-ին Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ: Փաստացի, Իսրայելը միաժամանակ ցանկանում է տնտեսական հարաբերությունները խորացնել Մաքսային միության հետ: Սա հատկապես հատկանշական է վերջին շրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին, ինչի առթիվ Իսրայելն արտահայտել է իր մտահոգությունները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում