Պոլսահայ մտավորականը Թուրքիայում դատապարվել է 4 տարվա ազատազրկման
Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայտնի լեզվաբան, գրող, լրագրող Սևան Նիշանյանի դեմ հարուցված քրեական գործը, որը նախատեսում է 4 տարվա ազատազրկում, հաստատվել է Վճռաբեկ դատարանի կողմից: Թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքի տեղեկացնում է, որ Նիշանյանն իր թվիթերյան էջից հաղորդել է հաջորդ շաբաթ բանտ տեղափոխվելու մասին:
Իլյասթեփեի ագարակում գտնվող իրեն պատկանող հողատարածքի վրա ապօրինի շինարարություն իրականացնելու համար էր մեղադրանք առաջադրվել Նիշանյանի նկատմամբ: 2008 թվականից ընթացող և մի քանի անգամ բողոքարկված դատական գործընթացը Նիշանյան այսպես է բնութագրել.
«Այս դատավարությունը սկսվել է Մաթեմաթիք գյուղում գտնվող Իլյասթեփե ագարակում ինձ պատկանող հողակտորի վրա իմ կողմից կառուցված ակումբի պատճառով: Դատավարությունը շարունակվում 2008-ից ի վեր և արդեն բազմաթիվ անգամ բողոքարկվել է: Վճիռ է կայացվել: Հաջորդ շաբաթվանից ազատազրկվում եմ, 4 տարի եմ մնալու անազատության մեջ: Բալբայը (թուրք լրագրող) և մյուսներ դուրս եկան, հիմա ինձ համար է տեղ բացվել: Կեցցե հայրենիքը»,- ասել է Նիշանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում