Քաղցկեղը շարունակում է գրոհել. 2012թ-ին աշխարհում 8.2 մլն մարդ մահացել է քաղցկեղից
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն, 2012թ-ին ամբողջ աշխարհում օնկոլոգիական հիվանդությունների նոր դեպքերը կազմել են 14.1 մլն, իսկ քաղցկեղից մահացածների թիվը անցած տարի կազմել է 8.2 մլն: «Ռոսբալտ» գործակալությունը, որ բերում է այս թվերը, հիշեցնում է, որ 2008թ-ին այս ցուցանիշները ավելի ցածր էին` քաղցկեղ ախտորոշում տրվել էր 12.7 մլն մարդու, իսկ մահացել էին օնկոլոգիայից 7.6 մլնը:
Անցած տարի ամենատարածվածը թոքերի քաղցկեղն էր` 1.8 մլն դեպք, կրծքագեղձի քաղցկեղը` 1.7 մլն դեպք և ուղիղ աղիքի` 1.4 մլն դեպք: Ամենամահացու հիվանդությունները, որ ամենից շատ մարդու կյանք են խլել , թոքերի, լիարդի և ստամոքսի քաղցկեղն է: