Այս տարի պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնապատկվել է
2013 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են ինչպես մթերման, այնպես էլ արտահանման ծավալները: Ամփոփելով գյուղատնտեսական տարին` այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքերով` պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունները գյուղացիների հետ կնքել են մոտ 9330 պայմանագիր, որից 8900-ը՝ խաղողի, մնացածը՝ պտուղ -բանջարեղենի մթերման վերաբերյալ: Այս տարի ընդհանուր առմամբ մթերվել է 224 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող, որից 28 հազարը` բանջարեղեն, 29 հազարը` պտուղ: Նախորդ տարի մթերվել է 215 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Փոխնախարարը նշեց նաև, որ խաղողի մթերման 1 կգ-ի միջին գինը կազմել է 146.2 դրամ` նախորդ տարվա 142.1 դրամի դիմաց:
Ռ.Մակարյանի խոսքերով`գյուղատնտեսության նախարարությունում տարվա ընթացքում պարբերաբար անցկացվել են խորհրդակցություններ, և բարձրացված ցանկացած հարց ստացել է իր լուծումները: «Հիմա կարող ենք ասել, որ հիմնականում մթերման գործընթացն իրականացվել է առանց լուրջ խոչընդոտների»,-ասաց նա` հավելելով, որ վերանշակող ընկերությունների մեծ մասը 2013թ. մթերումների դիմաց վճարումները կատարել են: Միայն «Բորոդինո» ընկերությունն է, որ շուրջ 25 մլն դրամ պարտք է մնացել գյուղացիներին, սակայն ընկերությունը պարտավորվել է մինչև դեկտեմբերի 31-ը վճարել այդ գումարը: Փոխնախարարը նշեց նաև, որ իրենց առջև խնդիր են դրել գյուղացիների և մթերողների միջև պայմանագրերի կնքումը 2014թ-ին հասցնել 100%-ի:
Անդրադառնալով արտահանման ծավալներին, Ռ.Մակարյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունից արտահանվել է 60.100 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ երկու անգամով ավելի է: Պտուղ-բանջարեղենի շուրջ 2/3-ն արտահանվել է Ռուսաստան: «Այս առումով պետք է նկատել, որ մեր անդամակցությունը Մաքսային միությանը լայն հեռանկարներ կբացի հատկապես արտահանող ընկերությունների համար»-ընդգծեց Տ.Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում