Ս. Մինասյան. Ոչ մի կոնյուկտուրային զարգացումներ փաստացի չեն կարող փոխել ղարաբաղյան հարցում գոյություն ունեցող ստատուս քվոն
«Ի հակառակ սպասումների, վախերի, այս տարվա ընթացքում գրեթե ամենաանհավատների համար պարզ դարձավ, որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում գոյություն ունեցող ստատուս քվոն ամուր պահպանվել է, ոչ մի կոնյուկտուրային զարգացումներ փաստացի չեն կարող փոխել գոյություն ունեցող ձևաչափը»,- Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած բաց քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:
«Տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները՝ կապված Եվրասիական միության, Եվրոպական միության հետ, փաստացի որևէ ձևով չի անդրադարձել այդ գործընթացի վրա: Կամ հակառակը՝ այդ զարգացումների արդյունքում տեսանք ավելի հաստատուն ու երկարաժամկետ ստատուս քվո»,- նշեց փորձագետը:
Ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեցին միայն նրա համար, որ ցույց տան հասարակություններին, արտաքին ուժերին, որ բանակցային գործընթացը պետք է միայն նրա համար, որ հեշտացնի այս ստատուս քվոյի իրավիճակը:
Ս. Մինասյանը նաև նշեց, որ ժամանակային առումով այս տարվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի ուղղությամբ տարվող աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 3-ին և ավարտվել դեկտեմբերի 2-ին. «Հասկանալի է, որ սեպտեմբերի 3-ի (Մաքսային միությանը միանալու պատրաստակամության մասին հայտարարություն) գլխավոր պատճառներից մեկը հենց ղարաբաղյան հարցն է: Իսկ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստանի համար ունեցավ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական արդյունքներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան