2013-ը՝ մի կողմից ձեռք բերած կայունության, մյուս կողմից՝ բաց թողած հնարավորությունների տարի. Սերգեյ Մինասյան
«Ներքաղաքական առումով 2013-ը կարող ենք բնորոշել՝ մի կողմից ձեռք բերված կայունության տարի, մյուս կողմից՝ բաց թողած հնարավորությունների տարի»,- Կովկասի ինստիտուտում կայացած բաց հասարակական բանավեճի ժամանակ նման դիտարկում արեց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, 2013-ին կայացած նախագահական և Երևանի ավագանու ընտրություններից արդյունքներում այսօր Հայաստանում կա ավելի վստահ իշխանական թև: Փորձագետի խոսքով, դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ նախագահական ընտրություններին հրաժարվեցին մասնակցել հիմնական խորհրդարանական ուժերը:
Ս. Մինասյանի դիտարկմամբ, մյուս ջրբաժանը կլինի արդեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Նրա խոսքով, նման պայմաններում միայն լուրջ ֆորսմաժորային իրադարձությունները կարող են անդրադառնալ ներքաղաքական պատկերի վրա: