Նիկոլա Սարկոզին մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն: Ինչպես հաղորդում է
«mir-politika.ru»-ն, նման հայտարարությամբ Ֆրանսիայի նախկին ղեկավարը հանդես է եկել ֆրանսիական «Point» շաբաթաթերթին տված հարցազրույցում:
Վերջինիս խոսքերով`իր վերադարձը քաղաքականություն անխուսափելի է, և դա կախված չէ իր ցանկությունից:
«Խնդիրն այն չէ՝ ես ցանկանում եմ վերադառնալ, թե ոչ: Ես չեմ կարող չվերադառնալ: Ես այլընտրանք չունեմ: Դա ճակատագիր է»,- ասել է Նիկոլա Սարկոզին:
Նշենք, որ գալիք նախագահական ընտրություններում Սարկոզիի առաջադրման հավանականությունը բազմիցս արծարծվել է Ֆրանսիական ԶԼՄ-ներում:
Հատկանշկական է, որ «Figaro Magazinе» ամսագրի կողմից իրականացված հարցման արդյունքներով՝ ֆրանսիացիների 46 %-ը նախընտրում է նախագահի պաշտոնում տեսնել Սարկոզիին, և միայն 27 %-ը՝ Օլանդին: