ԱՄՆ-ում սահմանափակում են հակաբորբոքայինների օգտագործումը մսամթերքում
Միացյալ Նահանգների Առողջապահության գերատեսչության Սննդի և Դեղորայքի վերահսկողության ծառայությունը մտադիր է արգելել ֆերմերներին ընտանի կենդանիների արհեստական աճը խթանող հակաբորբոքայինների օգտագործումը: «ՍիԷնԷն» հեռուստաընկերության հաղորդմամբ, գերատեսչությունը չորեքշաբթի օրը զեկույց է հրապարակել, որը փաստում է, որ հակաբորբոքայինների կիրառումը ախտածին մանրէների առաջացման վտանգ է պարունակում և վնասակար է մսամթերքը սպառողների առողջության համար:
Ըստ զեկույցի, հակաբորբոքայինների կիրառումը խրախուսվում է բժշկական անհրաժեշտության դեպքում և կոչված է զերծ պահել կենդանիներին հիվանդություններից, մինչդեռ, ինչպես հեռուստընկերութունն է հայտնում, դեղորայքն հիմնականում օգտագործվում է այլ նպատակներով՝ անասունների բազմացումն ու արհեստական աճը խրախուսելու համար:
Տեղեկատվության համաձայն, միայն 2011 թ-ին շուրջ 29.9 միլիոն ֆունթ հակամաբորբոքային դեղամիջոցներ են վաճառվել, որոնք իրացվել են հիմնականում թռչնաբուծության մեջ, մինդեռ մարդկանց բաժին ընկնող հակաբորբոքայինների վաճառքը կազմում է 7.7 միլիոն:
Գերատեսչության Սննդի և Դեղորայքի վերահսկողության ծառայությանտվյալներով, սույն թվականի ապրիլ ամսին անցկացված ուսումնասիրություններով պարզվել է, որ ԱՄՆ-ում վաճառքի հանված հնդկահավի մսի 81%-ը պարունակել հակաբորբոքայիններից հարուցված առողջության համար վտանգավոր միկրոբներ: Մանէների պարունակություն է հայտնաբերվել շուկայում շրջանառված խոզի մսի 69 %-ում, տավարի 55 % -ում և հավի 39 %-ում:
Գործակալությունը ծրագիր է մշակել, որով փոփոխություններ են սահմանվելու ոլորտի գործունեությունում: Որպես առաջնային կարգավորիչ քայլեր հետազոտվելու է դեղամիջոցները պատրաստող ընկերությունների գործուենությունն ու իրացման պայմանները: Բացի այդ, ծրագրվում է բժշկական նպատակներով հակաբորբոքայինների կիրառումը արտոնել բացառապես անասնաբույժների թույլտվությամբ: