ԱՄՆ Պետդեպ. Ձգձգվող հակամարտությունների կարգավորումը պետք է կարևոր տեղ զբաղեցնի ԵԱՀԿ-ի օրակարգում
Ձգձգվող հակամարտությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ և իրական քայլերը պետք է կարևոր տեղ զբաղեցնեն ԵԱՀԿ-ի օրակարգում: Կազմակերպությունը պետք է շարունակի կարևոր դեր խաղալ ԵԱՀԿ-ի տարածքում ձգձվող հակամարտությունների կարգավորման գործում: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Կիևում, որպեսզի շարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների հետ նրանց համատեղ հայտարարությունը, որը հավանության է արժանացել ԵԱՀԿ նախարարների խորհրդի կողմից, հուսադրող գործոն է խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցելու մեր ընդհանուր պարտավորության լույսի ներքո»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Կիևում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Ընդունվել է համատեղ հայտարարություն, որում համաձայնվել են մինչև օրս ձեռք բերվածի հիման վրա շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ լուծմանը միտված աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա