Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար

Հեղինակ` Մարի Թարյան

Պատերազմի ճիրաններում հալեպահայ Վրույր Բիելմջյանի ընտանիքի մի մասը շարունակում է ապրել: Սիրիայում թողել են մեծ մորն ու հորը, սեփական տունը… Հայրենիք եկել են երկու տարի առաջ: Պատերազմի պատճառով տունը թողած երիտասարդը գլխավերևում անմիջապես խաղաղ երկինք ունենալուց հետո սկսել է կամավորություն անել, հիմա կամավոր ծառայում է փախստականներին օգնելու գործին:

Վրույրը, քույրն ու ծնողները Հալեպում են ծնվել, բայց հոր ծնողներն Այնթափից են, մայրն էլ արմատներով Սասունից է: «Ես էլ խառնուրդ եմ` Այնթափի և Սասունի: Իմ ծնողները շատ ազգասեր են, հայրենասեր… իմ մեջ այդ մեկը մնացել է: Մանավանդ մեծ հայրիկս միշտ ասում էր՝ պետք է հայերեն խոսեք տանը, հայկական հեռուստատեսություն էինք դիտում, միշտ ազգային երգեր էր երգում, ես էլ էի իր հետ երգում: Հիշում եմ, ինչպես էինք Գետաշենը երգում: Իսկ իմ ամենասիրած երգը «Պիտի գնանք վաղ, թե ուշ»-ն է: Դա ուրիշ երգ է»,- ասում է երիտասարդը:

Վրույր Բիլեմջյանը ծնողների և քրոջ հետ Հայաստան է եկել նախանցած տարի, օգոստոսին: Ընտանիքը Հալեպում սեփական գործ ուներ` կոշիկի արդատրության գործարան: Իրարանցումի ժամանակ փակել են դռներն ու եկել. «Այստեղ, ցավոք, հայրս չկարողացավ ինչ-որ բիզնես հիմնել, դժվարությունները շատ են, սահմանը փակ է: Աշխատավարձերն էլ ցածր են, հիմա անգործ է»:

Վրույրն ամենից շատ տունն է կարոտում. «Մեծ հայիկն ու մայրիկն են այնտեղ, շատ եմ ուզում իրենց էլի տեսնել: Խոսում ենք, երբ հնարավոր է, կապ կա: Միշտ ասում են եկեք, Հալեպ վերադարձեք, բայց ո՞ւր գնանք: Շատ ընկերներ, բարեկամներ ունեմ այնտեղ, իրենց էլ եմ կարոտում»:

Քույրն այժմ Հայաստանում կրթությունը շարունակում է դպրոցում: Վրույրը Հալեպում սովորում էր դեղագործական ֆակուլտետում, բոլոր թղթերը հետը բերել էր, հիմա ուսումը շարունակում է Բժշկական համալսարանի նույն ֆակուլտետի երրորդ կուրսում. «Շատ լավ է. ես Հայաստանում ուրախ եմ, հատկապես, որ այստեղ կամավորական աշխատանք եմ կատարում: Կամավորության շնորհիվ է, որ ինձ ուրախ և հանգիստ եմ զգում»:

Սկզբում որպես կամավոր աշխատել է «Վորլդ Վիժն» կազմակերպությունում, հիմա արդեն ՄԱԿ Փախստականների գրասնեյակում է, ինչպես նաև`YMCA Armenia-ում, որտեղ աշխատում է երեխաների հետ:

«Այստեղ, որպես երիտասարդ, ավելի ազատ ես քեզ զգում: Շատ լավ կազմակերպություններ կան, որտեղ կարելի է կամավորական աշխատանք կատարել, ծառայել և լավ փորձ ձեռք բերել: Դա ապագայում շատ պետք կգա: Ես կարծում եմ, որ հիմա իմ արած աշխատանքն ինձ հետագայում էլ պիտի շատ օգնի: Ուզում եմ բոլոր երիտասարդներին կոչ անել, որ իրենք էլ կամավոր աշխատեն, օգնեն մյուս մարդկանց և իրենց: Ես միշտ կուզեմ կամավոր լինել, հատկապես սիրում եմ երեխաների հետ աշխատել: Եթե ապագայում էլ գործ գտնեմ, ուզում եմ գոնե օրվա կեսից հետո կամավորական աշխատանքս շարունակել: Հաճելի է, նոր ընկերներ ես ձեռք բերում, նոր փորձ, հատկապես, որ երեխաներից շատ բան կարելի է սովորել»,- ասում է նա:

Հայրենիքում փախստական սիրիահայը չի համարվում: Վրույրն, ով կամավոր աշխատում է փախստականների հետ, սեփական մաշկի վրա է զգացել պատերազմն ու փախստական լինելը: Նա նկատում է, որ այսօր Սիրիայից դուրս մոտ 2 մլն փախստականներ կան, որոնք վրանների տակ են ապրում` Եգիպտոսում, Իրաքում, Թուրքիայում, Լիբանանում և այլուր. «Ես իրոք այդ ցավը զգացել եմ, բայց մենք որպես հայ բախտավոր ենք: Մենք մեր հայրենիքում ենք ապրում, ոչ թե վրանների, այլ տների մեջ: Բայց էլի սիրիահայն օգնության կարիք ունի, իր ամեն ինչը, տունը, գործը թողել եկել է: Ու միշտ պետք է այդ օգնությունը»:

Ապագայում Վրույրը մտածում է իր մասնագիտության մեջ խորանալ, բիզնես սկսել. «Ես Հայաստանում տեսնում եմ շատ դժվարություններ, բայց ուզում եմ Հայաստանում շարունակել գործս ու կյանքս: Սիրում եմ Հայաստանը: Ես հուսով եմ, որ կգտնեմ լավ վարձատրվող աշխատանք, հանգիստ կյանք ու կմնամ այստեղ: Ծնողներս մտածում են Սիրիա վերադառնալու մասին, բայց ես սիրեցի Հայաստանը, լավ է: Հիմա մինչև ուսումս վերջացնեմ, դեռ երեք տարի գա, միգուցե գնամ արտասահման, այնտեղ էլ սովորեմ, ու վերադառնամ: Մտածում եմ՝ գամ Հայաստան: Ես փոքր տարիքից սիրում էի մեր երկիրը` Հայաստան, Հայրենիք, Արարատ… Այդ բոլորն իմ երազի մեջ էր: Չէինք մտածում, որ նման պայմաններում կթողնենք, կգանք: Մտածում էինք հանգիստ ժամանակ գալ, ավարտեինք այնտեղ գործերն ու հանգիստ սրտով հաստատվել Հայրենիքում»:

Հայրենիքում ապաստանած սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին

«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը

Սիրիահայ կնոջ պատմությունը… Գաղթականության շրջանի, օտարին թողած տան, սարերի հետ խոսելու և գտած հայրենիքի մասին

Հալեպահայ ատամնաբույժի անցած ճամփան` Հալեպից մինչև անապատ, Լիբանանից` հայրենիք. Մահն ամեն րոպե գոյություն ուներ

Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}