ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն մասնակցելու Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապանների համար հայտարարում է հերթական բացառիկ ակցիա:
2014թ. հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ բանկի հաճախորդները, կատարելով ցանկացած գումարի չափով գնումներ Դուբայի շոփինգ փառատոնում և գնման դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով, կստանան հնարավորություն մասնակցելու բազմաթիվ մրցանակների խաղարկությանը, ինչպես նաև շահելու 2014թ. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության “All inclusive” 3 ուղեգրերից մեկը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, գլխավոր մրցանակի խաղարկությունը տեղի կունենա 2014թ. մարտին: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները բացառիկ հնարավորություն կունենան աջակցելու իրենց նախընտրած թիմին հենց Բրազիլիայում:
Դուբայի 19-րդ շոփինգ փառատոնն (Dubai Shopping Festival 2014) անցկացվելու է 2014թ. հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը:
Նշված ժամանակահատվածում Դուբայում առաջարկվում են մեծ զեղչեր ապրանքների, ինչպես նաև տարվա մեջ ամենացածր գները զվարճանքների համար: Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից կարող են գնել հագուստ, կոշիկ, մանկական ապրանքներ, աքսեսուարներ, կոսմետիկա և օծանելիք հանրահայտ բրենդերից:
Զեղչեր տրամադրում են ավելի քան 6 հազ. խանութներ ու առևտրի կետեր, 50 առևտրի կենտրոններ: Բացի այդ այնտեղ անցկացվում են նորաձևության ցուցադրություններ, երաժիշտների, փողոցային արտիստների ելույթներ և այլ զվարճանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում