Հալեպում փոթորիկի պատճառով դպրոցները մինչև երկուշաբթի փակ կլինեն
«Ալեքսա» ձյունամրրիկը Սիրիայի տարածքում, և հատկապես Հալեպում, նույն սաստկությամբ շարունակվում է: Այս մասին գրում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը:
Սիրիայի տագնապալի և դժվար օրերին հալեպցիները մի կողմից դժվար պայմաններում` կենցաղային, տնտեսական, քաղաքական, պատերազմական, պայքարում են ապրելու համար, մյուս կողմից դիմագրավում են ձմռան ամենացուրտ օրերին՝ «Ալեքսա» փոթորիկ, ցած ջերմաստիճան, տեղատարափ ձյուն… Նման պայմաններին զուգահեռ Հալեպում չկա նաև վառելանյութ և էլեկտրականություն:
Նշենք, որ աշակերտներին և ուսուցիչներին փոթորիկի վտանգներից պաշտպանելու նպատակով դպրոցները մինչև երկուշաբթի պիտի մնան փակ: Առկա է նաև կենցաղային ճգնաժամը, որի սրվելու հավանականություններն առավել շեշտված են Նոր Տարվա նախաշեմին:
Նախորդիվ`
Ձյունը Հալեպում զինադադար է հաստատել