Արդյո՞ք արդարությունը, որը երկար ժամանակ հետաձգվել է, վերջապես կվերականգնվի. «Ասբարեզ»
Ամերիկյան «Ասբարեզ» ժուռնալիստների ակումբը տպագրել է հոդվածագիր Հրանտ Աբովյանի՝ «Ինչի՞ կարելի է հասնել ցեղասպանության 100 ամյակին» խորագրով հոդվածը:
«Հաշտեցում նշանակում է ՝ միասին աշխատել ուղղելու անցյալի անարդարության ժառանգությունը»,-նման հայտարարությամբ 1995թ. դեկտեմբերի 16-ին հանդես էր եկել Նելսոն Մանդելան:
Մենք անհամբեր սպասում ենք 2015 թվականին՝ հիշատակելու 20-րդ դարի ցեղասպանության 100 ամյակը: Վերջապես տասնամյակներ հետո արդյո՞ք աշխարհը կլսի: Արդյո՞ք Թուրքիան ճնշմանը կդիմանա: Արդյո՞ք արդարությունը, որը երկար ժամանակ հետաձգվել է, վերջապես կվերականգնվի:
Ինչպես կարող ենք ակնկալել՝ բարձրացնել հասարակության իրազեկությունը, երբ աշխարհը լուռ է մյուս ցեղասպանությունների հարցում, որոնք տեղի են ունեցել քսաներորդ դարի երկրորդ կեսին:
Բանգլադեշ, Ռուանդա, Սուդան, այս ամենը տեղի է ունեցել մեր կյանքի ընթացքում: Մենք պետք է բարձրացնենք մեր սպասումների մակարդակը: Մենք պետք է կոչ անենք աշխարհի առաջնորդներին հրապարակավ պատժել Թուրքիային իր վարքագծի համար, իսկ Վատիկանը մեկ ու կես միլիոն հայերին նվիրված հուշահամալիր պետք է կառուցի, Եվրամիությունը պետք է դադարեցնի բանակցությունները Թուրքիայի անդամակցության հարցում և Կոնգրեսի կեսն էլ պետք է արտացոլի մեր պահանջները:
Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակական շրջափակումը չպետք է այլևս հանդուրժի ՆԱՏՕ-ն: Մենք պետք է աջակցություն ստանանք բոլոր երկրներից և կազմակերպություններից, որոնք ընդունել են մարդու իրավունքները և չեն զիջել թուրքական սպառնալիքներին:
Թուրքիայում մի շարք մտավորականները սկսել են ազատ կերպով խոսել տասնամյակների ընթացքում արգելք հանդիսացող թեմայի շուրջ: Հաջորդ փուլը կպահանջի ավելի զգոնություն: Մի ազգ, որը ցեղասպանություն է իրագործել, պետք է հաշտվի այդ իրողության հետ, հարգանքի տուրք մատուցի մահացածներին, վերադարձնի հայկական հողերը, փոխհատուցում տա և ներողություն խնդրի քաղաքակիրթ աշխարհից:
Ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է միավորվեն և աշխարհը «թափահարեն» իրենց պահանջներով: Ժամանակն անցնում է, արդարությունը պետք է վերականգնվի: Դա մեր պարտականությունն է»,-գրում է հոդվածագիրը: