Գոհար Գասպարյան և Տիգրան Լևոնյան…Դասախոս և ուսանող… Ամուսիններ…Այսօր նրանց ծննդյան օրն է (լուսանկարներ)
«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է»,-մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյանի կարծիքն է օպերային երգչուհի, սոպրանո Գոհար Գասպարյանի մասին:
1924 թվականին Կահրիեում հենց այս օրն է ծնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Գոհար Գասպարյանը: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։
1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհին է եղել: Գ. Գասպարյանը հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։
Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։
Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։
«Գոհար Գասպարյանի երգը արվեստի ժպիտն է, զարդարում է կյանքը։ Մեծ երգչուհու անունը բոլոր հայերի մեջ մշտապես առաջացնում է մեծ հպարտության և հիացմունքի զգացողություն»,- ասել է դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը:
Այսօր նաև հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լևոնյան ծննդյան օրն ՝ 1936 թ. Բեյրութ:
1946-ին ծնողների հետ հայրենադարձվել է։ 1958-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ 1977-ին ավարտել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը։ Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա»թատրոնում։ 1962-ից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչն է եղել։ Մահացել է 2004 թվականին:
«Տիգրան Լևոնյանը բազմաթիվ համով-հոտով պատմությունների հեղինակ էր, նա մեծագույն հաճույքով էր պատմում հատկապես Գոհար Գասպարյանի մասին, ներկայացնում մեծագույն երգչուհու «արկածները»: Լևոնյանը պատմում էր, որ մի անգամ ինքը կինոստուդիայում խիստ զբաղված է եղել, Մոսկվայից եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քարտուղարուհին մի քանի անգամ մտել է սենյակ և մոտենալով Տիգրան Լևոնյանին` ականջին շշնջացել. «Ձեզ շտապ հեռախոսդի մոտ է կանչում Գոհար Գասպարյանը»: Լևոնյանը խնդրել է տիկին Գոհարին հաղորդել, որ ինքը շատ զբաղված է, սակայն շուտով նորից է եկել քարտուղարուհին և հայտնել, որ կինը շատ անհետաձգելի գործ ունի: Լևոնյանը տագնապով դուրս է եկել սենյակից, վազքով գնացել դեպի հեռախոսը, զանգահարել: «Գոհա´ր, ի՞նչ է պատահել» – չափազանց անհանգիստ` հարցրել է նա: Լսվել է երգչուհու հանգիստ ձայնը. «Տիկո´, փլավն ինչո՞վ եփեմ»… »(www.hayernaysor.am):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները