Թուրքիայի խորհրդարանում հարց է բարձրացվել Ցեղասպանության թեմայով զբաղվող ուսանողների համարակալման վերաբերյալ
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն խորհրդարանում բարձրացրել է Հայկական հարցի, ցեղասպանության ուսումնասիրութամբ զբաղվող ուսանողների համարակալման հարցը:
Հիշեցնելով Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվող ուսանողներին համարակալելու մասին մամուլի հրապարակումները` թուրք պատգամավորը խորհրդարանի օրակարգ է բերել այդ հարցը` կառավարությունից, մասնավորապես վարչապետ Էրդողանին բացատրություն պահանջելով:
Ըստ թուրքական «Գերչեքգյունդեմ» կայքի` պատգամավորը նախ ցանկացել է, ի վերջո, պարզել` Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվող ուսանողների անունները, թեմաները և կոնտակտային տվյալները «TTK»-ն (Թուրքիայի պատմագիտական ընկերություն) պահանջե՞լ, թե՞ «YÖK»-ը (Բարձրագույն ուսումնական խորհուրդ), ապա շարունակել.
«Արդյո՞ք դա նշանակում է, որ 2015-ին` 100-ամյա տարելիցին ընդառաջ, փորձ է արվում ճնշում գործադրել այդ թեմատիկայով կատարվող աշխատություններում պաշտոնական թեզերն ամրապնդելու համար: Արդեն քանի՞ ուսանողների տվյալներ են ձեռք բերվել, ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով: «YÖK»-ը նախկինում հավաքագրո՞ւմ էր նման տվյալներ: Կապ հաստատվե՞լ է այդ ուսանողների հետ, եթե այո, ապա ովքե՞ր են եղել հանդիպողները: Մի՞թե խոսքը նրա մասին է, որ 1915-ին կատարվածը որպես Հայոց ցեղասպանություն ընդունող ուսանողները զրկվեն «TTK»-ի կրթաթոշակից: Եթե այո, ապա արդեն քանի՞ ուսանողներ են զրկվել այդ կրթաթոշակից»:
Սպասվում է, որ Թուրքիայի կառավարությունից կարձագանքնեն ընդդիմադիր պատգամավորին:
Միջանկյալ նշենք, որ օրերս Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի տարածած տեղեկության համաձայն` «Թուրքական պատմագիտական ընկերությունը» (KKT) «Բարձրագույն ուսումնական խորհրդի» (YÖK ) միջնորդությամբ Թուրքիայի համալսարաններ է ուղարկել գրություն` պահանջելով Հայկական հարցի թեմայով ուսումնասիրություններ կատարող ուսանողների տվյալները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա