Մասիսի գերեզմանոցի եղևնիներից տոնական լույսեր ու զարդեր են կախել
«Մասիս քաղաքի գերեզմանոցի տնօրինությունը որոշել է ետ չմնալ աշխարհիկ հաստատություններից և Ամանորին համապատասխան զարդարել է իր ենթակայության տակ գտնվող «օբյեկտը»՝ տոնական լույսեր ու զարդեր կախելով գերեզմանոցի եղևնիներից: Ոչինչ, որ հանգուցյալները չեն կարողանա գնահատել այս տոնական շքեղությունները, նրանց հարազատները գուցե գնահատեն:
Հուսանք՝ գերեզմանոցի տերերն այնքան չեն կորցնի իրականության զգացումը, որ գոնե կերուխումի երաժշտություն չեն միացնի՝ հանգուցյալներին ուրախացնելու համար»,-գրել է «Հրապարակ»-ը: