Ակունք գյուղում 2 անձանց սպանության կասկածանքով կա ձերբակալված. նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել
Դեկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում տեղի ունեցած երկու անձանց սպանությունը կատարելու համար կասկածվող Ակունք գյուղի բնակիչ 30-ամյա Արա Մանուկյանը ձերբակալվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Նկատենք, որ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ` հարակից Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում, հայտնաբերել է 39-ամյա Կամսար Հակոբյանի դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի կրակված 9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական 2 փամփուշտ:
Պարզվել է նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը, պահելը) հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում