Առաջիկա օրերին առավոտյան ժամերին Երևանում սպասվում է մառախուղ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին՝ մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին՝ մառախուղ: Այսօր և հետագա 4 օրերին ցերեկը սպասվում է -3, գիշերը` -8 աստիճան ցուրտ:
Երևանի դեկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
· Օդի առավելագույն ջերմաստիճան 15.00C (1945 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -17.50C (1956 թ.)
. Օդի միջին օրական ջերմաստիճան 0.50C: