«ՀայՌուսգազարդ»-ի պատճառով «Ալիշան» պահածոների գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ
«ՀայՌուսգազարդ» ընկերության չկանոնակարգված գործառույթների հետևանքով «Ալիշան» պահածոների գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ալիշան» պահածոների գործարանի սեփականատեր Սերժիկ Մոսեսյանը:
Նրա խոսքերով` «ՀայՌուսգազարդ»-ի կողմից «Ալիշան» ընկերությունում իրականացվել են տեխնիկական անվտանգության նորմերին հակասող որոշ գործառույթներ, որոնք ընկերությունում առաջացրել են պայթյունավտանգ իրավիճակ և հանգեցրել են չհիմնավորված գազի ծախսի ծավալների հաշվարկի:
Ըստ նրա` տարիներ շարունակ «ՀայՌուսգազարդ»-ը անօրինական ձևով լրացուցիչ գումարներ է գանձել «Ալիշան»-ից՝ սպառված գազի դիմաց կիրառելով չափազանց բարձր՝ 1.2-1.9 գործակից: «Երբ դիմեցինք «ՀայՌուսգազարդին», որպեսզի վերանայեն և հաշվարկեն գազի իրական ծախսը, փոխարենը նոյեմբերի 26-ին անջատեցին գործարանի գազը: Մենք ստիպված դեկտեմբերի 9-ին օգտագործված գազի դիմաց վճարեցինք 3 մլն 600 դրամ, դրանից հետո «ՀայՌուսգազարդը» իր սխալը թաքցնելու համար արհեստականորեն բարձրացրեց գազի ճնշումը` պահանջվող 40-ից հասցնելով 300-ի, որի պատճառով գործարանում առաջացրել է պայթյունավտանգ իրավիճակ: Կաթսաները կարող էին պայթել և մարդիկ տուժեին»,- ասաց Ս.Մոսեսյանը:
Գործարանի սեփականատիրոջ խոսքերով` 2000 թվականից գործող ընկերությունն անցել է մի շարք դժվարություններ, բայց եթե այսպես շարունակվի, ապա գործարանը կփակվի: «Ամեն ինչ թողել և եկել եմ Հայաստան, ես սիրում եմ այս երկիրը, բայց հիմա պետք է գործարանը փակեմ, թողնեմ գնամ: Կոչ եմ անում ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, որ խնդրին լուծում տան: Վստահ եմ, որ խնդրին լուծում կտրվի»,- ասաց «Ալիշան» ընկերության սեփականատերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան