ՀՀ-ում Լիտվայի դեսպան. Համաձայն չեմ, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները ոչինչ չեն տվել Հայաստանին
Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը համաձայն չէ այն կարծիքներին, որ Հայաստան-Եվրամիություն բանակցությունները ոչինչ չեն տվել Հայաստանին, քանի որ Հայաստանը համաձայնվել է անդամակցել Մաքսային միությանը:
«Համաձայն չեմ, որ այդ բանակցությունները ոչինչ չեն տվել: Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարության մեջ արձանագրված է, թե ինչի է հասել Հայաստանն այս տարիների ընթացքում»,-«Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերներն և ապագայի թաքնված հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ լրագրողներին ասաց Է. Պետրիկասը:
Դեսպանը նաև նշեց, որ «Վիլնյուսից հետո կյանքը չի վերջացել»: «Առաջիկայում լինելու է նաև Ռիգան: Ամեն ինչ շարունակվում է»,- ասաց ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը: