Որոշվել են 2013 թ. մրցաշրջանի Հայաստանի 10 լավագույն մարզիկները
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2013 թ. մրցաշրջանի Հայաստանի 10 լավագույն մարզիկները:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 22 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանին:
Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը.
1. Դավիթ Սաֆարյան, ազատ ոճի ըմբշամարտ, 220 միավոր
2. Արթուր Ալեքսանյան, հ/հ ըմբշամարտ, 187
3. Արսեն Ջուլֆալակյան, հ/հ ըմբշամարտ, 155
4. Ռոման Ամոյան, հ/հ ըմբշամարտ, 119
5. Աշոտ Դանիելյան, սամբո, 109
6. Արթուր Դավթյան, սպ. մարմնամարզություն, 88
7. Արամ Ավագյան, բռնցքամարտ, 75
8. Մաքսիմ Մանուկյան, հ/հ ըմբշամարտ, 52
9-10. Մուսա Մուրթազալիև, ազատ ոճի ըմբշամարտ, 49
9-10. Արթուր Շահինյան, հ/հ ըմբշամարտ, 49
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 9 մարզիկների անուններ. շախմատիստներ Լիլիթ Մկրտչյան, Զավեն Անդրիասյան, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյան, Հենրիկ Մոքոյան, սամբիստներ Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան, Երջանիկ Կարապետյան և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյան:
Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական թիմային առաջնությունում 3-րդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում