Մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը
Մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը: Օրակարգում միության վերջին հինգ տարիների գործունեության վերաբերյալ նախագահի զեկույցն է: Համագումարին ողջույնի խոսք է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով բեղումնավոր աշխատանք է մաղթել:
Այսօր նկարիչների միությունը նոր նախագահ կընտրի: Այս պահին առաջադրման մասին պաշտոնապես հայտարարել է գործող նախագահ Կարեն Աղամյանը, ով վերջին 15 տարիներին ղեկավարում է կառույցը. երեք անգամ վերընտրվել է այդ պաշտոնում:
Նշենք, որ ավելի վաղ որպես միության նախագահի թեկնածու շրջանառվում էին մի քանի անուններ` Կարեն Աղամյան, Արմեն Աթայան, Հաղթանակ Շահումյան, Ռուբեն Այվազյան:
ՀՀ վաստակավոր նկարիչ, 1977-89-ին Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն անձնապես որևէ մտադրություն չունի առաջադրել իր թեկնածությունը միության նախագահի պաշտոնում, եթե, իհարկե, իր նկարիչ ընկերները նման առաջարկով չդիմեն իրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները