Նկարիչների միության նախագահ վերընտրվեց Կարեն Աղամյանը
Նկարիչների միության 18-րդ համագումարում արդեն 4-րդ անգամ նախագահ վերընտրվեց Կարեն Աղամյանը:
Գործող նախագահը ստացավ միության` համագումարին մասնակից 319 անդամների քվեն: Երկրորդ տեղում Արմեն Աթանյանն է` 34 ձայնով, իսկ Ռոբերտ Այվազյանը ստացավ 25 ձայն:
Նախագահի ընտրությունը կատարվեց փակ քվեարկությամբ: Նկարիչների միության մոտ 1100 անդամներից մոտ 700-ն արտասահմանում են գտնվում: Համագումարին մասնակցելու համար գրանցվել էր 500 անդամ:
Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Համլետ Ասատրյանը կարծում է, որ միության առաջնային խնդիրն այն է, որ պետական դոտացիա չի ստանում և ինքն իրեն հարատևում է:
«Այդքան անհատական և խմբակային ցուցահանդեսները, որ կազմակերպվում են միության սուղ միջոցներով, ես կարծում եմ, որ բավական մեծ աշխատանք են»,- ասաց գեղանկարիչը:
Միության երիտասարդ անդամներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երիտասարդ նկարիչներն այսօր ունեն ցուցադրվելու, ավելի ճանաչված և սպառված լինելու խնդիրը:
Նախորդիվ`
Նկարիչների միության նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
Կարեն Աղամյանը միության ձեռքբերումների, նկարիչների խնդիրների և հակասությունների մասին
Մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան