Բերբերյանն ամփոփում է. «Աշխատանքը գնահատվում է ոչ թե Թերլեմզյանի նկարչական ուսումնարանն ավարտելով, այլ լավ արդյունքներով»

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն անցնող 2013-ը արդյունավետ չի համարում գյուղատնտեսության ոլորտի համար, աշխատանքները կատարվել են թերի, ինչը մասնագիտական գիտելիքների պակասի հետևանք է: Նախարարության հրապարակած թվերի մի մասն էլ, ինչպես Panorama.am-ի հետ զրույցում պնդեց Բերբերյանը, ուղղակի նկարված են. «Աշխատանքը գնահատվում է ոչ թե Թերլեմզյանի նկարչական ուսումնարանն ավարտելով, այլ լավ արդյունքներով»:

«Բնագավառում ստեղծվել է մի քանի համակարգ` ոռոգման, հակակարկտային և այլն, որոնք աշխատում են իրենք իրենց համար: Կարծում եմ, նախարարությունը հենց այս խնդիրներով պետք է զբաղվեր, գյուղացուն թալանից պաշտպաներ և ոչ թե Երևանում տոնավաճառներ բացելով, որտեղ գները Կոմիտասի կամ երևանյան այլ շուկաներից բարձր են»,-ասաց միավորման նախագահը:

Բերբերյանի գնահատականները գյուղատնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ.

Կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են. խոսքը 3-4 հազար հեկտարի մասին է: Մյուս տարի էլ նվազելու միտում կա` մոտ 1000 հա-ով, այստեղ կայուն վիճակ է, բայց անելիքներ դեռ կան: «Եթե գյուղացուն կարողանանք ապահովել սերմացուով և խոչընդոտներ չլինեն արհեստական, արտադրությունը կայուն կլինի, ապա բերքատվությունն այս տարվանից վատ չի լինի: Արտահանման առումով խնդիրներ եղան. Կլանային տնտեսության ներկայացուցիչները փորձում էին սահմանի վրա խնդիրներ ստեղծել, սակայն չստացվեց, հիմա արտահանումը շարունակվում է, գներն էլ գյուղացու համար շահութաբեր են: Եթե երեք տարի այս տեմպերը պահենք, և մենք կփորձենք պահել, որովհետև մասնավոր սեկտորի կողմից վերջին 15 տարվա ընթացքում մոտ 15 մլն եվրոյի ներդրում է կատարվել, ապա ես խոստանում եմ, որ տարածաշրջանում Հայաստանը կարտոֆիլի գծով կդառնա փոքր Հոլանդիա: Տեսեք, եթե խանգարող չկա, շահույթ կա, գյուղացին առանց պետության ներդրումներ էլ է անում»:

Հացազգիները բարվոք վիճակում են: «Կառավարության հնգամյա ծրագիրն իր ավարտին է մոտենում և մենք այստեղ ունենք սերմերի կայուն բազա, չնայած եղան նեգատիվ երևույթներ, գիտեք գյուղացիները դժգոհում էին որակից, անփութության հետևանքով վատ սերմացու էր ներկրվել Հայաստան: Բայց ինչևիցե գործն արված է դրական, հաջորդ տարի այստեղ պրոբլեմ չենք ունենա, այս տարի էլ չունենք»: Նա այդ ֆոնին մտահոգիչ է համարում ցորենի ներկրման ծավալները: «Այստեղ էլ թվերի անալիզը բերում է նրան, որ «գործիչները» փորձում են իրենց աշխատանքը գերազանց ցույց տալ, փառք աստծո, պլանային պետություն չենք, շուկայական հարաբերություններ են, և ներկայացրած ցուցանիշները որևէ մեկի վրա չեն ազդի, շուկան է որոշում»:

Ծիրանի համար հաջող տարի էր: «Բայց գիտեք հաջորդ տարի ծիրանի նման բերք պետք չէ սպասել: Այգիները պետք է հանգստանան, դա նորմալ երևույթ է: Մթերման հետ կապված խնդիրներ եղան, գյուղնախարարության աշխատակիցներից մեկը, որին ես համարում եմ անչափահաս, հայտարարեց, որ ծիրանի մթերման գինը 600 դրամ է, մթերող ընկերությունն եկավ, ասեց` 250 դրամ, իսկ հավաքած ծիրանն այդպես էլ մնաց, փչացավ: Խեղճ գյուղացին վերջը 70 դրամով հանձնեց պահածոների գործարան»:

Խաղողագործության ոլորտում իրավիճակը կայուն է, ինչ վերաբերում է խնձորին, վիճակը վատ է, նոր այգիներ չեն հիմնվում: «Վերջին երկու տարում տեղական խնձորի գինը չի իջնում»:

Անասնապահությունն ու անասնաբուծությունը զավեշտալի վիճակում են: «Ունենք բրուցելյոզ, սիբիրախտ, տուբերկուլյոզ: Սրանց հարցը տարիներով չի լուծվում: Ի զարմանս մեզ, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ այս տարվա 9 ամիսներին 50 տոննա ավելի շատ կաթի փոշի է ներկրվել Հայաստան, մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունից հայտարարում են, թե անսանագլխաքանակը, այդ թվում տավարինը, ավելացել է: Սա մեզ կասկածելու առիթ է տալիս, որ այդ թվերը կեղծ են»: Ինչ վերաբերում է մսի գնի անկմանը, որը պատասխանատուները պայմանավորում են անասունների գլխաքանակի աճով, Բերբերյանն այլ կերպ է մեկնաբանում. «Մենք ունենք 300 հազար արտագաղթ, ինչը բնակաբանար, պետք է ազդեր մսի սպառման ծավալի վրա: Օգտվելով առիթից բնագավառի «մասնագետները» հայտարարում են, թե ռեկորդային գլխաքանակի աճ ունեն: Իսկ եթե ինձ եք հարցնում, ապա գլխաքանակի աճ չի եղել»:

Ինչ վերաբերում է ցեղական ցուլիկների Հայաստան բերելու ծրագրի արդյունավետությանը, ապա Բերբերյանը նախարարության այդ նախաձեռնությունը ձախողված է համարում: «Մեր բնակլիմայական պայմաններին չեն համակերպվում, կան անկումներ, որոնք փորձում են թաքցնել: Խնդրի լուծման լավագույն միջոցը, իմ խորին համոզմամբ, դա արհեստական սերմնավորման միջոցով հոտի բարելավումն է, սա ավելի էժան կնստի»:

Բանջարաբուծության ոլորտում շեշտակի անկում ունենք, ինչի հետևանքով վերջին 30 տարում անընդհատ տոմատ արտահանող Հայաստանը դարձել է տոմատ ներկրող երկիր: «Անկումն ազդել է նաև պահածոյագործության վրա, պետք է գտնել մեղավորներին ու խստագույնս պատժել: Սա միանշանակ»: Բերբերյանը համարում է, որ անկումը նաև ցեցի դեմ անարդյունավետ պայքարն է: «Երկու տարի պայքարեցինք, որ ցեցի դեմ լինի ավիացիայի միջոցով պայքար: Արարատյան հարթավայրում 50-70 գյուղում ցեցը լավ աշխատում է: Թերի աշխատանք է կատարվել»:

Ոռոգման համակարգում մարդիկ զբաղված են աչքակապությամբ, փորձում են ցույց տալ, թե ինչ-որ բարեփոխումներ են արել: «ՋՕԸ-ների մի մասը սրա ենթակայությունից տեղափոխում են նրա ենթակայությամբ, հիմա Ադիբեկին չի ենթարկվելու, ենթարկվելու է Պողոսին, դրանից ի՞նչ: Մինչդեռ պետք էր ՋՕԸ-ներին ալտերնատիվ գտնել, կաթիլային ոոռգման համակարգ ներդնել: Դա իր հերթին կբերեր ջրի գնի նվազում»: Նույնը հակակարտային համակարգերի դեպքում է, մինչդեռ գյուղացու ու հակակարկտային կայանի միջև ոչ մի պայմանգիր չկա:

 Panorama.am-ը 2013-ը կամփոփի նաև գյուղնախարարության տեսանկյունից:

Այստեղ ներկայացված են տարվա ընթացքում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ Panorama.am-ի հրապարակումների մի մասը`

Հրանուշ Խառատյանը` հողերի խոշորացման մասին. Գերաղքատացած մեր գյուղացին, ամեն ինչից բացի, չի կարող սոցիալապես անապահով ճանաչվել

Հրանուշ Խառատյան. Թղթի վրա ունենք զգալի թվով բիզնես վարկեր, բայց իրականում դա տնտեսության մեջ ներդրում չեն

Առանց մրգի մնացած Մրգաշատում մարդիկ ոչ թե ապրում են, այլ` գոյատևում

Արազափում գյուղացիները կանգնած են հողը կորցնելու վտանգի առաջ. Բանկը չի պատրաստվում զիջել տոկոսները

Հ. Բերբերյան. Գյուղացիների թալան է իրականացվում 

Կարկուտից պաշտպանելու համար Բերբերյանը առաջարկում է ցանցապատել այգիները 

Հ. Բերբերյան. Չար լեզուները փորձում են բարձր ինքնարժեք ցույց տալ, որպեսզի իրենց դիրքերը պահպանեն

Ս. Սեդրակյան. Համայնքների խոշորացման ծրագիրը կործանարար հետևանքներ է ունենալու

Արմավիրի գյուղերում ցրտահարվել են վարունգները

Գյուղացիներն ահազանգում են. Դաշտերը չորանում են

Թունանյութը չինական էր. «Հրաշք այգու» տնօրենը գտնվել է

Հարթագյուղի հիվանդ կովերին մորթել են, միսը վաճառել

Լոռիում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր

Ի՞նչ անել խոզերի ու հավերի հետ. Ցորենի թեփն արագ թանկանում է

Որտեղի՞ց գնել էժան ցորենի թեփ. Հանձնաժողովը հասցեներ է հրապարակել

Միսն էժանանում է. «Գյուղացիները կենդանիների ձեռքը կրակն են ընկել»

Կարտոֆիլային պատերա՞զմ. «Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»

Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան

«Թուրքի արած է, նպատակը` գյուղացուն թալանելը». Բերբերյանը` կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկի մասին

Վրաստանում հայտնաբերված վարակված կարտոֆիլը Հայաստանից արտահանված չի եղել. Արթուր Նիկոյան

Պիպոյանը` վարակված կարտոֆիլի մասին. «Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ»

Գյուղացուն ռուսական զորքի պատճառած վնասը փոխհատուցել են. «Հըլը մի բան էլ քառակին»

Գյուղացու ապրուստը հողին են հավասարեցնում. «Եկեք, օգնության հասեք»

Սադունցի դեպքեր. «Գյուղապետը գլուխը բռնել է, ասում է, էս իիի՞նչ են արել»

Հողը գյուղացու սեփականությունն է, իրոք ռուսական զորքն ավիրել է. Փոխհատուցում են խոստացել

Զորավարժանքներ. Որքան իրական տեղանք է հարկավոր դրա համար 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}