Etihad ավիաընկերությունն այսուհետ կգործի նաև Հայաստանում
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային՝ Etihad ավիաընկերությունն այսօր հայտարարել է Աբու-Դաբի – Երևան՝ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք չվերթերը կմեկնարկեն 2014թ. հուլիսի 2-ից: ԱՄԷ գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու՝ շաբաթական առաջարկելով 1,088 ուղևորի փոխադրում:
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, Etihad Ավիաընկերության Նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը նշել է, որ դեպի Երևան ուղղությունը կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև էլ ավելի կուժեղացնի արդեն կայացած՝ առևտրային և զբոսաշրջային կապերը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները