Համասեռամոլները սգո երթեր են անցկացրել Դելիում
ԼԳԲՏ հանրության հարյուրավոր պաշտպաններ ցույցի են դուրս եկել Դելիում և Հնդկաստանի այլ խոշոր քաղաքներում՝բողոքելով այն բանի դեմ, որ երկրի Գերագույն դատարանը որոշել է վերականգնել օրենքը, որը համասեռամոլությունը հավասարեցնում է քրեական հանցագործության: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը:
ԼԳԲՏ հանրությունը օրենքի վերընդունման օրը՝ դեկտեմբերի 11-ը հայտարարել էին սգո օր: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները փողոց էին դուրս եկել սգո թևկապներով:
Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղյալ էր համարել Դելիի Բարձր դատարանի 2009-ի որոշումը և վճռել, որ համասեռ կապերը քրեական հանցագործություն են: Դատավորներն ասել են, որ համասեռական կապերի ապաքրեականացումը ոչ թե դատարանի, այլ խորհրդարանի գործն է: Այժմ Հնդկաստանում համասեռամոլությունը պատժվում է 10 տարվա բանտարկությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա