ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանի և Հայաստանի հարաբերությունները զարգացնելու գործում որևէ խոչընդոտ գոյություն չունի
«Իրանի և Հայաստանի հարաբերությունները զարգացնելու գործում որևէ խոչընդոտ գոյություն չունի»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարին, մասնավորապես նշել է. «Առևտրի և տնտեսության այլ ճյուղերի ոլորտում առկա են լայն հնարավորություններ, որոնք պետք է ուղղել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Իրանի նոր կառավարությունը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը մեծ կարևորություն է տալիս»:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի տարածաշրջանային որոշ հակամարտություններ խաղաղ լուծում ունենան և տարածաշրջանային երկրների միջև խաղաղության և բարեկամության մթնոլորտ հաստատվի:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ իր հերթին ողջունել է Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում