ԱԺ-ում թեժ է. «Պետք է հրաժարական տաք». «Չեմ տա'»
«Քանի որ կառավարությունը անարդյունավետ, սխալ քաղաքականություն է վարել, ապա սովորաբար նման դեպքերում այն պետք է հրաժարական տա... Դուք հրաժարական տալու ե՞ք»,- դիմելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը:
Սակայն նախարարը տվեց այն պատասխանը, որը և ակնկալվում էր` կառավարությունը անարդյունավետ քաղաքականություն չի վարել, կոնկրետ իր մասով. «Հրաժարական էլ չեմ տա»,- ընդգծեց Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, խորհրդարանական լսումները նվիրված են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի քննարկմանը:
Նախորդիվ`
«Գազի գինը». Պատգամավորները մեղադրում են կառավարությանը հանցագործ լռության համար