Երթի մասնակիցները նամակը հանձնեցին ՍԴ աշխատակազմի ղեկավարին (Տեսանյութ, լուսանկարներ)
Ազատության հրապարակից երթով Սահմանադրական դատարան հասած ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ՀՀ նախագահի հայտարարությունը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին որակեցին ճնշում ՍԴ-ի վրա, կոչ արեցին ՍԴ բոլոր դատավորներին լինել օբյեկտիվ ու չմոռանալ իրենց տված երդման մասին:
Երթի մասնակիցներից մեկն էլ կոչ արեց ՍԴ անդամներին տեր լինել Սահմանդրության պահպանմանը, «եթե դուք ի վիճակի չեղաք, ապա դա անելու է ՀՀ քաղաքացին, մենք պահանջում ենք արդարություն, ազատություն, մենք այստեղ ավելի շատ հավաքված ենք ոչ թե 5 տոկոսի, այլ արդարության համար»:
ՍԴ դիմաց նրանք ընթերցեցին Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի նախաձեռնության հայտարարությունը, ընդգծելով, որ օրենքը հակասում է Սահմանդրությանը, առաջացնում սոցիալ-տնտեսական մարտահրավերներ, խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, խրախուսում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը և այլն:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, իրենց ակնկալիքները հստակ են:
«Մենք շարունակելու ենք պայքարը բոլոր հնարավոր օրենսդրական ճանապարհներով, մինչև հասնենք հաջողության»,-ասաց պատգամավորը:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ սատարելու են ցանկացած օրինական նախաձեռնության:
ՍԴ դիմած հավաքվածների հետ հանդիպման իջած ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին հանձնեցին նամակը: «Օրենքով սահմանված կարգով կքննարկվի դիմումի ընդունման հարցը»,-ասաց Ա. Հակոբյանը, ավելացնելով, որ հստակ ժամկետներ չի կարող մատնանշել:
«Հարգելի քաղաքացիներ, հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը կգործի հանուն Հայաստանի Հանրապետության»,-նամակը հանձնելուց հետո հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
Լուսանկարներն այստեղ
Նախորդող հրապարակումներ`
«Ոչ, ոչ». Ազատության հրապարակից մեկնարկեց դեպի ՍԴ երթը
Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)
Մարուքյանն առաջարկում է կուտակային համակարգը ներդել հաջորդ տարվա հուլիսից
«Հավատո՞ւմ է Հայաստանի քաղաքացին բարեփոխիչ Տիգրան Սարգսյանին». Նաիրա Զոհրաբյան
Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)
Ցավոտ ռեֆորմ եք ուզում անցկացնել. Լևոն Զուրաբյանը` իշխանություններին
Եթե նպատակը ժողովրդին կազինոյի խաղացող դարձնելն է, ուրեմն սխալ նպատակ եք հետապնդում. Արծվիկ Մինասյան